
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Այդ ստոր ակը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը պատերազմ հրահրելու համար», – գրել է նախարարը:
Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:
Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:
Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր ։