
Պիկեն հրաժարվել է ծնկի վիրահատությունից: Նա հույս ունի 4 ամիս անց վերադառնալ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ստացել է խաչաձև մկանների վնասվածք՝ աջ ծնկի հատվածում։ Նա արցունքներն աչքերին փոխարինվեց «Ատլետիկոյի» դեմ Լա Լիգայի խաղում:
CCMA-ի համաձայն՝ իսպանացին հրաժարվել է ոտքի վիրահատությունից՝ ակումբի բժիշկների առաջարկությամբ, և կանցնի վերականգնողական բուժում: Պիկեն հույս ունի վերականգնվել չորս ամսվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վնասվածքի պատճառով նա կարող է բաց թողնել 3-5 ամիս:
Սիրարփի Աղաբաբյան