«Այս կոչն ամեն օր ֆիզիկապես և մտովի ուղարկելու եմ իմ բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական և հոգևոր առաջնորդներին»․ Արմեն Ամիրյան
Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի Հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ,
Աշխարհի բոլոր պետությունների քաղաքական և հոգևոր առաջնորդներ,
Խորը ցավով դիմում ենք ձեզ՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար։
Մինչ քրիստոնյա աշխարհը նշում է գոհաբանության օրն ու նախապատրաստվում Սուրբ ծննդյան տոներին, նույն ժամանակ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների,ֆիզիկապես և բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են (ասածիս վկայությունը հենց ադրբեջանական կողմի տարածած տասնյակ տեսագրություններն են)։
Ռազմագերիների ծնողներն ամեն օրն անցկացնում են Հայաստանի կառավարության , Հայաստանում օտարերկյա դեսպանատների և միջազգային կառույցների դռների մոտ ՝ հույս ունենալով, որ մի լուր կստանան իրենց զավակների ճակատագրից , միևնույն ժամանակ հասկանալով , որ ամեն ժամն ու րոպեն կարող է լինել վերջինը։
Աշխարհի մարդիկ, Սուրբ Ծննդյան և Ամանորի մեր աղոթքը թող լինի ռազմագերիների շուտափույթ փրկության համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը, դիմենք աշխարհի քաղաքական ու հոգևոր առաջնորդներին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ՝ ժամ առաջ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։ Հավատացեք, որ դա կլինի Սուրբ ծննդյան ամենաշնորհակալ ծառայությունը ։
Քանի դեռ մեր որդիները գերության մեջ են,այս կոչն ամեն օր ֆիզիկապես և մտովի ուղարկելու եմ իմ բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական և հոգևոր առաջնորդներին։
Աղոթենք և բարձրաձայնենք…
Փրկենք ռազմագերիներին»:
Սիրելի Հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ,
Աշխարհի բոլոր պետությունների քաղաքական և հոգևոր առաջնորդներ,Խորը ցավով…
Posted by Armen Amiryan on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի