«Չարակամ, նախանձ, ապակողմնորոշված և մանիպուլացված հասարակության համար անխուսափելի են ձախողումները, աղետներն ու կործանումը». Կարեն Ճշմարիտյան
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվ հիշել…
Մենք, որպես ազգ մեր ուզած պետությունը չենք ունենա այնքան ժամանակ`
– քանի դեռ անկեղծ չենք ուրախանում մեր ազգակից ընկերոջ, մեր հարազատի, մեր բարեկամի, ընդհանրապես մեր ազգակցի, մեր հայրենակցի և դրկից հարևանի կառուցած տնով, խնամված այգով, արտադրած արտադրանքով, աճեցրած մրգով, վարած ավտոմեքենայով և լավ ապրելով,
– քանի դեռ չենք հասկացել, որ եթե մեր հայրենիքում, աշխարհի որևէ անկյունում, կամ որևէ մի տեղ, որևէ երկրում, որևէ ելույթում, հարցազրույցում, խոսքում, որևէ հոդվածի, կամ գրառման մեջ (բացառությամբ զուտ մասնագիտական, կամ գիտական քննարկումների) անընդհատ, անդադար կրկնվում են, բարձրաձայնվում ու շահարկվում են` «մարդու իրավունքների պաշտպանություն», «ժողովրդավարություն», «քաղհասարակություն», «իրավահավասարություն» և «կոռուպցիա» բառերը, ապա` հենց այդտեղ է սկսվում խաբեությունը, սուտը, կիսաճշմարտությունը, ձեռնածությունն ու հասարակության լայն շերտերի կարծիքի մանիպուլացումն ու ապակողմնորոշումը:
Չարակամ, նախանձ, ապակողմնորոշված և մանիպուլացված հասարակության համար անխուսափելի են ձախողումները, աղետներն ու կործանումը»: