Բաժիններ՝

Կաթողիկոսի դեմ հանրահավաքի մասնակցներ, համայնքի ղեկավարների ազգականներ. ովքեր էին Նիկոլ Փաշինյանի օգտին հանրահավաք անողները

Նյոեմբերի 18-ին զինվորական համզգեստով շուրջ 300 անձիք հավաքվել էին կառավարության շենքի մոտ աջակցություն հայտնելու Նիկոլ Փաշինյանին, նրանք նշում էին, թե կողմ են Արցախը հանձնելու Փաշինյանի որոշամանը:

Mediaport-ը պարզել է, որ հանրհավաքը կազմակերպվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ, մասնակիցների թվում եղել են գումարի դիմաց փողոց դուրս եկածներ:

Այդպիսիններից է Վանիկ Հարեյանը, որը ակտիվորեն մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ կազմակերպված հանրահավաքներին: Փաշինյանին աջակցող հանրահավաքին զինվորական համազգեստով մասնակցելու համար ստացել է 20.000 դրամ. ֆինանսական հարցերը համակարգել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը, որը կանխիկ գումարը փոխանցել է ցուցարարներ ապահոված համայքների ղեկավարներին:

Պարզվել է նաև, որ Շուշիի մասին հայտնի ամոթալի արտահայտության հեղինակը, որը նշվում էր, թե Շուշին արժեք չէ և մեկ զինվորի կյանք անգամ չարժեր զոհել բերդաքաղաքը հանձնելու համար, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Սահակ Սահակյանն է, ով նաև հանդիսանում է համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանի քեռու որդին։ Սահակ Սահակյանը գյուղում հայտնի է որպես ավել վաճառող և մարտական գործողություններին չի մասնակցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս