«Մի պահ պատկերացրու, որ դիմացինդ Արայիկ Հարությունյանը չէ: Պատկերացրու Արցախի հայրենազրկված ու որդեկորույս մայր է այդտեղ նստած: Ի՞նչ պիտի անեիր». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խղճուկ տեսարան… Ժամանակին ճիշտ այս նույն դիրքով Ալիևի կողքն էր նստած Նիկոլը: Հիմա հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի էլ չեն կարող նայել:

Պատասխանատվությունն անխուսափելի է, Նիկոլ: Չես կարող մարսել այս դավաճանությունը: Մի պահ պատկերացրու, որ դիմացինդ Արայիկ Հարությունյանը չէ: Պատկերացրու Արցախի հայրենազրկված ու որդեկորույս մայր է այդտեղ նստած: Ի՞նչ պիտի անեիր, նորից հիմար տեքստե՞րդ արտասանեիր ճանապարհային քարտեզի մասին: Պատկերացրու որբացած երեխա է դիմացինդ, կամ այրիացած կին… Ի՞նչ պիտի խոսեիր, դավաճան, ի՞նչ:

Դու պիտի գնաս, Նիկոլ: Քեզ էլ խղճա, դժբախտացած ժողովրդին էլ, մեր կործանվող Հայրենիքն էլ: Գնա՛»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30