Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1385, մահվան՝ 24 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 126 224 է, մահվան դեպքերինը՝ 2453

Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1385 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 224-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1952 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 501 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2453-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1261 է, ընդհանուր առողջացածներինը՝ 94 090, փաստացի բուժվողներինը՝ 29681 (մեկ օրում ավելացել է 100-ով): Մեկ օրում արվել է 3436 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 487088 թեստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս