Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:
Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: