«Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի:
Ու հանձնումը պետք է տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրոշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթավորված նվեր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհավիրքը մերժում էր ստանում Փաշինյանի կողմից:
Դա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանությունը, այլ դա թողել են բացառապես հայրենասեր ու քաջարի կամավորականների ուսերին:
Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պետք է լինես, որ Շուշիի պաշտպանության եկած հայրենասեր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռվեք, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, և այն արդեն հանձնած է առանց մարտերի:
Քանի հարյուր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին՝ չհասկանալով, որ զոհվում են ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ»:
Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի: Ու հանձնումը…
Posted by Artur Ghazinyan on 2020 թ. նոյեմբերի 21, շաբաթ