«Սիրտս ցավում է քո համար: Չէ, սա թուլության ճիչ չէ կամ անհույս շարժումներ». Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀԱՅՐԵՆԻՔՍ
Սիրտս ցավում է քո համար: Չէէէ, սա թուլության ճիչ չէ կամ անհույս շարժումներ: Հիշում եմ, երբ ինձ մենակ էի զգում, գլուխս դնում էի ուսիդ ՀԱՅՐԵՆԻՔՍ, ուժ էի ստանում, առավոտ արթնանալուց լույս էի տեսնում, շնչում մաքուր օդ:
Այսօր հակառակն է, սիրտդ վիրավոր է ՀԱՅՐԵՆԻՔՍ: Դու ես գլուխդ դրել ուսիս ու լուռ արտասվում: Դու ես ինձանից, հասարակ մահկանացուցիցս ուժ ուզում, մնացել ես մենակ, լքված:
Կորել է ժպիտդ, խամրել լույսդ»:
ՀԱՅՐԵՆԻՔՍ
Սիրտս ցավում է քո համար: Չէէէ, սա թուլության ճիչ չէ կամ անհույս շարժումներ: Հիշում եմ, երբ ինձ մենակ էի…
Posted by Մնացական Բիչախչյան on 2020 թ. նոյեմբերի 21, շաբաթ