Ավինյանը փորձում է կոնսենսուս ձևավորել իր թեկնածության շուրջ. «Հրապարակ»
վ«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններով փորձում է հանրության շրջանում դրական սպասումներ ձեւավորել, հուսադրել, որ կառավարությունը հետեւություններ է անում իրավիճակից, այսուհետ «գազան» աշխատելու է, հենց Փաշինյանի թիմում շարունակում են չհամակերպվել ներկա իրողության հետ եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, միայն մի պայմանով, որ նրան պետք է փոխարինի իրենց թիմից որեւէ մեկը։
Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ եւ փորձում է կոնսենսուս ձեւավորել իր թեկնածության շուրջ, ընկալելի դարձնել իր թեկնածությունը։ Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա այս օրերին Փաշինյանի բանագնացները զանգում են մեծ թվով մարդկանց՝ առաջարկում են բարձր պաշտոններ։
Բայց շատ քչերն են համաձայնում այս պահին պաշտոն ստանձնել՝ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու։ Իսկ այս ծանր իրավիճակում մեկ կամ մի քանի ամսով պաշտոն ստանձնելը ո՛չ պատվաբեր է, ո՛չ էլ հեռանկարային»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: