«Արցախի «պարտության կառուցումը» տեղի է ունեցել դեռևս մինչև սեպտեմբերի 27-ը, և ցավոք սրտի ոչ միայն ուժային բլոկում». Գարեգին Մելքոնյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն ավելի է տեսանելի դառնում, որ Արցախի «պարտության կառուցումը» տեղի է ունեցել դեռևս մինչև սեպտեմբերի 27-ը, և ցավոք սրտի ոչ միայն ուժային բլոկում:
2018-ի իշխանափոխությունից հետո ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ սիստեմատիկ և (միգուցե նաև՝ մտածված) թուլացվել է։ Ստեղծվել է իրավիճակ, որ որևէ կատարվող հիմարություն կամ հանցավոր անգործություն չխոչընդոտվի պետական կառավարման համակարգի կողմից։
Տարվել է հանցավորության աստիճանի ՍԽԱԼ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հատկապես Արցախի խնդրի կարգավորման հարցում։ Բազմաթիվ կոպիտ սխալներ կան նաև Հայաստանի հիմնական գործըկներների հետ։
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ-ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ուժային բլոկում արդեն իսկ բացահայտվող հանցավոր իրողություններ, որոնք իրենց կարևոր բացասական դերը խաղացին արդեն բուն ռազմական գործողությունների ընթացքում։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ևս մի կարևոր ուղղություն Է, որը այս ամբողջ ընթացքում հետևողականորեն շարունակվել է, որպեսզի հնարավորություն չտրվի համափմբվել աղետի դեմն առնելու նպատակով։
ՊՈՊՈԻԼԻԶՄ, անվերջ պոպուլիզմ – ժողովրդին խաբելու և դատարկ բաներով զբաղեցնելու նպատակով, որպեսզի վերջինս շեղվի ավելի իրական հարցերից։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ֆեյքեր, երկրի ներսում անընդհատ սխալ թիրախներ ձևավորելու նպատակով։
Ցանկը կարող է և շարունակվել։
Արցախի պարտության կառուցման «բեմը» ցավոք միայն մեկը չէ։
Լավ, մ՞իթե սրա բացատրությունը միայն կամ ընդամենը բառադիությունն է»: