Բաժիններ՝

«Չդիմացավ հերոսի սիրտը այն իրողությանը, որում ապրում ենք այսօր բոլորս». Վիտալի Բալասանյանը՝ Մանվել Գրիգորյանի մահվան մասին

Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոր վշտով տեղեկացա ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, իմ մարտական ընկեր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին:

Նա 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից է: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում մասնակցել են բազմաթիվ ազատագրական մարտական գործողությունների: Անշուշտ, չդիմացավ հերոսի սիրտը այն իրողությանը, որում ապրում ենք այսօր բոլորս:

Իմ սերն ու ցավակցությունները նրա ընտանիքի անդամներին, մարտական ընկերներին:

Դժվար է հավատալ: Անասելի ցավ է: Ցտեսություն, ընկե՛րս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30