Մեզ լռեցնելն անհնարին է. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Այս մասին գրառում է արել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երեւանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։

Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնարին է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաեւ մեր միության ընկերների արյունը։

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Վաղը՝ ժամը 14։00 -ին բոլորս Ազատության հրապարակ»,- ասվում է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30