Ոստիկանությունը բերման է ենթարկել Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին և Հրանտ Մելիք-Շահնազարյանին

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:

Նրանք մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային:

Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը: Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:

Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30