
Մաշտոցի բաժին բերման ենթարկվածի մոտ 15 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հերթական դեպքը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Նոյեմբերի 17-ին բաժնի քրեական հետախույզները և ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները Աշտարակի խճուղուց, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քասախ գյուղի 35-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ` մոխրացած զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահել էր իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: