
Ավտոմեքենան շրջվել է Արփա գետը. կան տուժածներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 02։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Արենի-Արփի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է Արփա գետը, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Արենի-Արփի հատվածի 8-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արփա գետը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Անդրանիկ Հ․-ն (ծնված 1973 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, որը գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: