Ավստրալիան կհետաքննի սեփական հատուկ նշանակության ուժերի կողմից աֆղանցիների սպանությունները
Ավստրալիայի իշխանությունները նոյեմբերի 19-ին հայտարարել են, որ այժմյան եւ նախկին 19 զինծառայողների հնարավոր քրեական հետապնդման են հանձնելու 39 աֆղանցի բնակիչների ենթադրյալ սպանության համար, որոնց մեծ մասը գերի է վերցվել անզեն: Անցկացվող հետաքննությունը վերաբերում է Աֆղանստանում 2005-ից մինչեւ 2016 թվականներին Ավստրալիայի հատուկ նշանակության ուժերի գործողություններին: Ավստրալացի գեներալ Ագնուս Քեմփբելը հայտարարել է, որ առկա է հավաստի տեղեկատվություն այն մասին, որ այդ բոլոր սպանությունները կատարվել են «ոչ մարտերի դաշտերում»:
«Դա վկայում է ռազմական գործելակերպի եւ մասնագիտական արժեքների ամենալուրջ խախտումների մասին»,-Քեմփբելը լրագրողներին ասել է Կանբերայում: Նրա խոսքով՝ «քաղաքացիական անձանց եւ բանտարկյալների անօրինական սպանությունները երբեք ընդունելի չեն եղել»: Գեներալը հայտնել է, որ Ավստրալիայի այժմյան եւ նախկին 19 զինծառայողների գործերն առաջիկայում կհանձնվեն նշանակված հատուկ քննիչի, որպեսզի որոշվի, թե ապացույցները բավարար են արդյոք դատական հետապնդման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: