Բաժիններ՝

Գողություն Ակներ գյուղի դպրոցից

Նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի Ակներ գյուղի դպրոցի տնօրենը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ իր աշխատասենյակից գողացել են համակարգիչն ու ինտերնետ ցրող սարքը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։

Գորիսի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Բացահայտման աշխատանքը տևեց երեք օր:

Նոյեմբերի 17-ին նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը։ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու՝ դեպքին առնչության հանգամանքը փաստական տվյալներով հիմնավորելուց հետո նրան բերման ենթարկեցին բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30