«Սա երկիրը խելագարից ազատելու և հայրենիքի փրկության պայքար է». Իշխան Սաղաթելյան
ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար մեղադրանք առաջադրվեց նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին:
«Որ ասեք՝ ինչ հոդվածով, ինչի համար, շատ հետաքրքիր էլ չի, ոչ էլ կարևոր է, որովհետև սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել: Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց լրջորեն սխալվում է: Սա չի կարող այդպես լինել: Սա հայրենիքի փրկության պայքար է: Սա երկիրը խելագարից ազատելու և հայրենիքի փրկության պայքար է: Դրա համար որևէ կերպ հետ չենք կանգնելու: Ինչ ուզում է, թող անեն: Ուզում են, թող ձերբակալեն, ուզում են, թող բանտարկեն, ուզում են, թող դատեն, որևէ բան մեր պայքարի մեջ չի փոխվելու, որովհետև սա ՀՀ քաղաքացու պայքար է»,- մինչ ՀՔԾ մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում