Իրեն անիծող ժողովրդին Փաշինյանը, առանց ամաչելու, ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում․ չի լինելու դա, Նիկոլ, քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ–Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերբարյալ ճանապարհային քարտեզին։

«Նիկոլի ցինզմը սահման չունի: Նրա կողմից ստորագրված կապիտուլյացիայի պայմանագրից մեկ շաբաթ է անցել: Մինչ օրս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի քայլ չի արել այս իշխանությունը: Ճիշտ հակառակը` բռնել և հալածել է բոլոր նրանց, ովքեր անգամ այս աղետալի պահին փորձել են գոնե մի փոքր հնարավորություն գտնել: Իսկ հիմա կանգնել ու առանց ամաչելու իրեն անիծող ժողովրդին ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում:

Չի լինելու դա, Նիկոլ: Քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք: Ոչ մի մետր: Դու միայնակ ես գնալու: Ուղիղ գրողի ծոցը:

Իսկ մենք այսօր երեկոյան` ժամը 18:00-ին, հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Հավաքվելու ու մեր վճռական Ոչ-ն ենք ասելու բոլոր ստահակներին ու իրենց դավաճան ծրագրերին»:

Տեսանյութեր

Լրահոս