Արցախ վերադարձողների թիվն աճում է

Նոյեմբերի 14-ից սկսած՝ ամենօրյա գրաֆիկով գործում են Երևան-Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ՝ պատերազմի հետևանքով ՀՀ-ում ապաստանած արցախցիներին տեղափոխելու համար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկատվության բաժնի պատասխանատու Անի Ավանեսյանն ասել է, որ այս պահին ուղևորափոխադրումներն իրականացվում են միայն Երևան քաղաքից՝ «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայանից, սակայն քննարկվում է նաև ՀՀ մարզերում ժամանակավորապես ապաստանած արցախցիների տեղափոխման հարցը:

Ա. Ավանեսյանի խոսքով՝ երթուղիները կգործեն թերևս այնքան ժամանակ, մինչև դրա կարիքը կլինի։

Ի դեպ, նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, նոյեմբերի 15-ին՝ 475, նոյեմբերի 16-ին՝ 560, իսկ միայն այսօր՝ 1000-ից ավելի արցախցիներ:

Նա նշել է, որ օրեցօր աճում է վերադառնալ ցանկացող արցախցիների թիվը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ապաստանած այն արցախցիներին, որոնց բնակավայրերը հայտնվել են թշնամու վերահսկողության տակ, Ա. Ավանեսյանը հայտնել է, որ նրանց կտրամադրվեն կացարաններ ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ հարակից բնակավայրերում: Այդ մասին Արցախի կառավարությունը շուտով հանդես կգա մանրամասն տեղեկատվությամբ՝ համապատասխան գերատեսչությունների միջոցով լուծումներ տալով պատերազմի պարտադրած ծանր խնդիրներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30