Հայաստանում իշխանական կառույցները չեն կարող իրենց թույլ տալ, որպեսզի հասարակությունը պառակտվի ներսից․ Պուտին

Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են՝ չկա՞ արդյոք վտանգ, որ Հայաստանում իշխանության կգան այնպիսի գործիչներ, որոնք կհրաժարվեն հետագայում Ղարաբաղի հրադադարի համաձայնագրից։ Վլադիմիր Պուտինի, գնահատմամբ դա ինքնասպանություն կլիներ։ ՀՀ վարչապետը նկարագրել է իրավիճակի ողջ պատկերը համաձայնագրի ստորագրման պահին, ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ասելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։ «Դա մեր գործը չէ, Հայաստանի գործն է։ Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է, որը իրավունք ունի լուծելու իր ներքին խնդիրները այնպես, ինչպես հարկ է համարում»,-շեշտել է Պուտինը։ Նրա կարծիքով, Հայաստանի իշխանական կառույցները չեն կարող իրենց թույլ տալ, որպեսզի հասարակությունը ներսից պառակտվի:

«Պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը, ինչպես միշտ եղել է նախորդ տարիներին, չի կարող իրեն թույլ տալ նման վարքագիծ դրսեւորել, այդ թվում՝ իշխանության կազմակերպման հարցում՝ հասարակությունը ներսից պառակտելու համար: Սա, ինձ թվում է, բացարձակապես անընդունելի է, ոչ արդյունավետ և ծայրաստիճան վտանգավոր», – նշել է Պուտինը։ Նրա գնահատմամբ, հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հասարակությանը պետք է համախմբել, ոչ թե քայքայել։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30