ԲՌՀՉՀ-ն հանդես է գալիս մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացման օգտին. Պուտին
ԲՌՀՉՀ-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հանդես են գալիս մյուս երկրների հետ հարաբերությունները զարգացնելու օգտին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր միավորման մասնակիցները հետեւողականորեն հանդես են գալիս մյուս երկրների, ինտեգրացիոն կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական հարաբերությունների զարգացման օգտին»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՌՀՉՀ-ի գագաթնաժողովում:
«Մեր ընդհանուր կարծիքով՝ այս փոխգործակցությունը հետագայում էլ պետք է կառուցվի ՄԱԿ-ի կանոնադրության հարգման եւ միջազգային իրավունքի բազային նորմերի, պետությունների ինքնիշխան հավասարության, ներքին գործերին չմիամտելու եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների վրա»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ այս համատեքստում իրենց արդյունավետությունն են ապացուցել «ԲՌՀՉՀ պլյուս» եւ «ԲՌՀՉՀ աուտրիչ» ձեւաչափերը: Դրանք ուղղված են մյուս երկրներին միավորման աշխատանքի մեջ ներգրավելուն՝ օրակարգում ծառացած ընդհանուր խնդիրները, մարտահրավերները, առաջադրանքները լուծելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: