Ալիեւը բացառել է Ղարաբաղի որևէ կարգավիճակի հնարավորությունը

Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը: Չնայած ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունը հակամարտության երկարատև, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար արդար կարգավորման հիմքեր է ստեղծում՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող:

Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձի ընթացքում:

Նա նշել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ:

Տեսանյութեր

Լրահոս