Հաղթել այն թշնամուն, որի մտահղացումները համընկնում են հարազատ ժողովրդի առաջնորդ համարվող անհատի ցանկություններին, ավելի դժվար է. Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն հինգերորդ օրն է, չգիտեմ ինչ գրեմ… Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, կարծում եմ, դավադրություն էր ինքներս մեր դեմ, այլ ոչ թե դիմակայություն՝ հանուն ինքնության և արժանապատվության… Հնարավոր է հաղթել անգամ ամենազոր թշնամուն, բայց հաղթել այն թշնամուն, որի մտահղացումները համընկնում են հարազատ ժողովրդի առաջնորդ համարվող անհատի ցանկություններին, ավելի դժվար է, սակայն՝ ոչ անհնար…»: