Բաժիններ՝

Մեծավանի հաստոցաշինական արտադրամասից կատարված գողությունը բացահայտվել է

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Աշտարակի բաժնի քրեական հետախույզների հետ, անձնական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:

Իրավապահները Աշտարակ քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման ենթարկեցին Մեծավան գյուղի երեք բնակչի:

Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, պատուհանով մտել են Մեծավանի հաստոցաշինական արտադրամաս և գողացել սարքավորումներ:

Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30