Բաժիններ՝

Պուտինը թմրանյութերի խնդիրը համարել է ամբողջ աշխարհի մարտահրավերը

Թմրանյութերն ամեն տարի խեղում եւ սպանում են հազարավոր ռուսաստանցիների, խախտում հասարակության բարոյական հիմքերը, իսկ թմրաբիզնեսի ստվերային շահույթը սնուցում է հանցաշխարհը եւ ահաբեկչական կառույցները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադի միր Պուտինը:

«Ամեն տարի թմրանյութերը խեղում եւ սպանում են մեր հազարավոր քաղաքացիների, խորտակում երեխաների ճակատագրերը, ցավ, դժբախտություն բերում ընտանիքներին, խարխլում հասարակության բարոյական հիմքերը: Իսկ թմրաբիզնեսի ստվերային շահույթը ծառայում է հանցաշխարհի ֆինանսական սնուցմանը, անդրսահմանային հանցավորությանը, կոռուպցիային, ահաբեկչական եւ ծայրահեղական կառույցներին»,-հայտարարել է Պուտինը՝ հանդես գալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, որը նոյեմբերի 16-ին անցկացվել է տեսախորհրդաժողովի ռեժիմով:

Նախագահն Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին առաջարկել է քննարկել թմրանյութերի դեմ պետական քաղաքականությունը: Նա նշել է, որ դա չափազանց բարդ թեմա է, որը պարունակում է շատ ասպեկտներ, ուղղակիորեն վերաբերում է ազգային անվտանգությանը եւ երկրի ժողովրդի ապագային: Նրա խոսքով՝ թմրանյութերի խնդիր իսկական մարտահրավեր է, որի հետ բախվում են Ռուսաստանը եւ աշխարհի բազմաթիվ երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30