
Երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդ թիմը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 16-ին ռինգ դուրս կգան Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը, 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանն ու 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանը: Հաղթանակի դեպքում Գալուստյանը դուս կգա քառորդ եզրափակիչ, իսկ Գարբոյանը, Փափազյանն ու Տեր-Բարսեղյանը դուրս կգան կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Նոյեմբերի 15-ին պարտություն է կրել 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը:
Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամատրիկ՝ 8 տղա և 3 աղջիկ: