
Մակրոնը խիստ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում:
«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում»,-Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Grand Continent հրատարակությանը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: