Բաժիններ՝

Հեմիլթոնը դարձավ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն` տիտղոսների թվով հավասարվելով Շումախերին

«Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը դարձավ աշխարհի 7-ակի չեմպիոն:

Հեմիլթոնը հաղթեց Թուրքիայի Գրան Պրիիում և իր կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն` հավասարվելով լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Այս հաղթանակի շնորհիվ բրիտանացին անհասանելի դարձավ միավորների քանակով և ժամանակից շուտ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Լուիս Հեմիլթոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2008 թվականին: 35-ամյա Հեմիլթոնն Ֆորմուլա 1-ում հանդես է եկել «Մակլարեն» և «Մերսեդես» թիմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս