Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալություններն իշխանության միակ և ոչ ադեկվատ արձագանքն են ստեղծված բարդագույն իրավիճակին․ դատարաններն այն կարմիր գիծն են, որ չի կարելի հատել․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է․

«Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալություններն իշխանության միակ և ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Սա հասկանալիորեն խորացնում է առանց այդ էլ լարված մթնոլորտը։

Շատ ափսոս է, որ իրավապահները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը և այն, որ հակաօրինական հրահանգները կատարելու հետևանքով կրելու են անհատական պատասխանատվություն։

Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Ի տարբերություն իրավապահների՝ դատարանն արդեն իսկ մի քանի որոշմամբ ապացուցել է, որ ճիշտ է գնահատում արդի իրավիճակը, պատրաստ չեն օրենք խախտել։

Այսօր էլ դատարանը պետք է քննի Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Շատ կարևոր է, որ դատարանը մնա քաղաքական չեզոքության շրջանակում, քանի որ պրոցեսները այլևս իրավական չեն։ Շատ կարևոր է, որ դատարանները մնան իրենց գործառույթների շրջանակում և առաջնորդվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով:

Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի խախտել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30