Բաժիններ՝

Արթուր Վանեցյանի կինը՝ որդիների և փոքրիկ դստեր հետ դատարանի առջև է

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում դիմելով քաղաքացիներին, կոչ էր արել հավաքվել Շենգավիթի դատարանի առջև, որտեղ ժամը 16։00-ից պետք է քննվի Արթուր Վանեցյանի ձերբակալման օրինաչափության հարցը․

«Սիրելի հայրենակիցներ, հարազատներ և ընկերներ,
այս օրերին մեր կողքին կանգնողներ,
ժամը 16:00-ին բոլորս հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց:

Դուք լավ եք ճանաչում Արթուրին ու գիտեք, որ բացի օրինական ճանապարհից նա այլ ճանապարհ չի ունեցել երբևէ:
Վայրը՝ Արշակունյաց պողոտա, Կոմիտասի այգում»

Նշենք, որ այս պահին քաղաքացիների հետ դատարանի որոշմանն է սպասում նաև Նոնա Վանեցյանը՝ որդիների և փոքրիկ դստեր հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30