Քարվաճառի հանձնումը հետաձգվել է 10 օրով․ Հիքմաթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնել է, որպեսզի Հայաստանը Քարվաճառը հանձնի նոյեմբերի 25-ին, այդպիսով 10 օրով հետաձգելով այն։
«Հայաստանի իշխանությունները այս խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Հաջիևը, հավելելով, որ Ադրբեջանը հետաձգման իր համաձայնությունը տվել է մարդասիրական նկատառումներից ելնելով: