Պետք է մերժել օրհասական Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսիո միջև ստորագրած վտանգներով լի ներկա փաստաթուղթը. Արամ Ա
Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Անթիլիասից տարածած տեսաուղերձում Արամ Ա-ն հայտարարել է, որ պետք է մերժել օրհասական պայմաններով ստորագրված փաստաթուղթը: Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը՝ բոլորս, պետք է միասնաբար թույլ չտանք, որ մեր հայրենիքի անկախությունն ու ազգի արժանապատվությունը վտանգվեն աշխարհաքաղաքական շահերի ու պանթուրանական ջարդարար ծրագրերի պատճառով՝ տեսաուղերձում ասել է վեհափառը:
«Ներկա պահը մեր ազգի համար ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը դիմագրավեց թշնամու բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին:
Պատերազմը չէ ավարտված՝ լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին:
Այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը: Այս խոր գիտակցությունեն ու համոզմունքեն մղված՝
1. պետք է մերժել օրհասական Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսիո միջև ստորագրած վտանգներով լի ներկա փաստաթուղթը.
2. պետք է զգույշ լինել ներքին բևեռացում առաջացնող քայլերով… բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի հզորության.
3. պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետապնդել Արցախի միջազգային ճանաչումը: Միաժամանակ անհրաժեշտ է պարտադրանքի պայմանով Արցախի մեր զավակները վերադառնան իրենց տունը.
4. պետք է գործել միայն ու միայն ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագույն շահերեն մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտեցումներեն:
Այս կպահանջե, սիրելի՛ ժողովուրդ, ներկա ճակատագրական պահը: Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս բոլորս, Սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար, հետևաբար մենք թույլ չպետք է տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի առաջ:
Սիրելի հայորդիներ, հարկ է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել: Ասել ու կկրկնեմ՝ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա բոլոր պարագաներուն: Բոլորս պատասխանատու ենք ժողովրդի ու պատմության դիմաց,
փառք ու պատիվ հայրենիքի համար արյուն թափող մեր զավակներին»,- ասված է ուղերձում: