Հողերը հանձնելուց հետո Նիկոլը սկսել է պատերազմի մասնակիցներին կալանավորել. Սևակ Հակոբյան

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հողերը հանձնելուց հետո Նիկոլը սկսել է պատերազմի մասնակիցներին կալանավորել։ Իսկ գուցե պատճառը հենց պատերազմին մասնակց՞ելն է։

Նիկոլը դավաճան է, էդ մասին ոչ մի խոսք։ Իսկ ովքե՞ր են ԱԱԾ աշխատողները, որ հիմա զբաղված են գործ կարելով, ովքե՞ր են ոստիկանության աշխատողները, որոնք դրա քամակն են պահում, ովքե՞ր են պատգամավորները, որոնք մարդա իրենց “բունկերն” են մտել ու հանուն ամսական 500 քանի հազար դրամ աշխատավարձի ու մի քիչ էլ պարգևատրումների, շարունակում են աջակցել հողերը ծախողին ու հավասար կիսում են պատասխանատվություն, ովքե՞ր են կառավարության անդամները, ՀՔԾ-ն, լիքը դատավորներ ու ընդհանրապես, էս թիմը։ Նիկոլը դավաճան է, բայց մենակ Նիկո՞լն է դավաճան։ Իսկ գուցե մի ամբողջ դավաճանական բո՞ւրգ է, ավազակապետությո՞ւն է։

Հարգելի ԱԱԾ, Նիկոլը վաղը-մյուս օրը թռնելու է, իր վճարն առնելու է ու թռնի, դուք մնալու եք, մեզ հետ միասին՝ նրա թողած ավերակների վրա։ Դուք հիմա որոշում կայացրեք, թե որ գործն եք անելու, իր քամակը փրկե՞լը, թե էս երկրից գոնե ինչ-որ բան թողնելը։ Հարգելի ԱԱԾ, ձեր գլխավոր անելիքը հիմա պիտի լինի, թե ոնց եղավ, որ երկիրը երկուսուկես տարում վարի տվին, ամեն ինչ, ոլորտ առ ոլորտ։ Դա քրքրեք, մի սպասեք, որ իշխանություն փոխվի, ու հանձնարարական ստանաք սրանց արածները քրքրելու։ Դուք դրա համար եք, ոչ թե Նիկոլի քամակը փրկելու»։

Տեսանյութեր

Լրահոս