Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն. Վահե Էնֆիաջյան

Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը: Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով, իրական փաստեր չպարունակող քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն: Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հուսով ենք, որ դատարանը ձեռնպահ կմնա քաղաքական հաշվեհարդար իրականացնելու իջեցված հրամանն իրականցնելու անպատվաբեր առաքելությունը կյանքի կոչելուց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30