
Զենքի վաճառքի վերաբերյալ շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են, իսկ տեղեկությունը՝ մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ թելեգրամյան @Military_arm ալիքում հրապարակվել են փաստաթղթեր, ըստ որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։
«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,- գրել է խոսնակը։