Այսօր քննվելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը․ լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի հակառակ․ պաշտպաններ
Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Երեկ կրկին անգամ ձերբակալվել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին ասվում է Արթուր Վանեցյանի իրավապաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի համատեղ հայտարարության մեջ։
«Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախտել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։
Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ»,- ասված է հայտարարության մեջ։