
«Անցել է մի ողջ օր, իսկ քրգործ հարուցելու մասին չեմ լսել, ոչ էլ ձերբակալումների։ Զարմանալի՞ է։ Ինձ՝ ոչ». Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արթուր Դանիելյանը լայվ է անում, որտեղ մեր երկիրը վարի տվածներին տալիս է շատ ողջունելի, ժողովրդի մեջ շատ տարածված բնութագրումներ։ Անմիջապես հարուցում է քրգործ 226.2 հոդվածով (հանրությանը հայտնի է «թուրք հայհոյողների հոդված» անվանումով), 2-3 ժամ հետո հատուկջոկատայիններ են ուղարկում՝ Արթուրին ասֆալտին փռելու ու ձերբակալելու համար։
Զուգահեռաբար, համացանցում փաստաթղթեր են հայտնվում այն մասին, որ մեր ՊՆ-ն թուրքերի միջոցով սիրիացի ահաբեկիչներին է վաճառել Արցախը պաշտպանելու համար անհրաժեշտ զինամթերքը։ Անցել է մի ողջ օր, իսկ քրգործ հարուցելու մասին չեմ լսել, ոչ էլ ձերբակալումների։
Զարմանալի՞ է։ Ինձ՝ ոչ։
ՀԳ. Հող հանձնող դավաճան գլխակերը պետք է հեռանա»: