Փրկարարները մարել են Արթիկ քաղաքում բռնկված հրդեհը

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 14-ին, ժամը 23:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 15-ին, ժամը 00:16-ին, մարվել՝ 00:37-ին: Այրվել են թիվ 17 հասցեում գտնվող օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30