
Վրաստանի դեմ խաղում բոլորս պետք է փորձենք լինել առաջատար. Գևորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի կարծիքով վրացիների դեմ ամբողջ թիմը պետք է փորձի լինել առաջատարի դիրքում և փորձի հաղթանակի հասնել:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ Վրաստանն ունի լավ ֆուտբոլիստներ: Պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, սակայն իմ կարծիքով առաջիկա խաղում բոլորս պետք է փորձենք լինել առաջատար: Ես հավատում եմ, որ մենք կարող են հաղթել թե Վրաստանին, թե Հյուսիսային Մակեդոնիային»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղազարյանը:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: