«Շատ վտանգավոր պահ ֆիքսեմ Փաշինյանի հարցազրույցից». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ վտանգավոր պահ ֆիքսեմ Փաշինյանի հարցազրույցից։ Նա փաստացի լեգիտիմացրեց արցախցիների հանդեպ այստեղ պողոսների կողմից գեներացվող լարվածությունը։
Պնդեց, որ արցախցիները պետք է վերադառնան հետ։ Ճշտող հարցին, թե ուր վերադառնան, եթե իրենց տները էլ չկան, կոմմունիկացիա չկա, ենթակառուցվածք չկա, լղոզեց, թե բա դե կանենք։ Ճշտող հարցին, ինչ փողով, պատասխանեց, թե բա կգտնենք։ Անվտանգության վերաբերյալ ճշտող հարցին պատասխանեց, որ դրա պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։
Ես նաև առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին հրաժարականից հետո ընտանիքով և մերձավորներով տեղափոխվել Արցախ ապրելու։ Իր օրինակին անպայման կհետևեն նաև իր թիմակիցները ու համակիրները։ Կամ չեն հետևի, եսիմ»: