Բաժիններ՝

«Փաստաբաններն այս հնարքի մասին շատ լավ գիտեն». Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՍ ՀՆԱՐՔԻ ՄԱՍԻՆ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՆ

Փաստաբանական գործեր կան, երբ վստահորդդ քեզ դիմում է այն բանից հետո, երբ գործը վաղուց արդեն ընթացքի մեջ է և նա արդեն հասցրել է մեկ-երկու փաստաբան փոխել: Առաջին զրույցի ժամանակ, բնականաբար, մանրամասն բացատրում է, թե ինչու է նախկին փաստաբաններից հրաժարվել և, բնականաբար, շատ է խոսում նրանց թերացումներից (քանի որ, եթե համարեր, որ նրանք լավ են գործը վարել, քեզ չէր դիմի):

Ի՞նչ է անում անբարեխիղճ փաստաբանը դրանից հետո: Գործի դրական ելքի դեպքում ամեն բան վերագրում է ինքն իրեն, թե բա՝ նախորդ փաստաբանները գործը հասցրել էին անհույս վիճակի, բայց ես փրկեցի: Բայց, եթե գործը ձախողում են, ապա ամբողջ պատասխանատվությունը բարդում են նախորդ փաստաբանների վրա, ասելով, որ գործը հացրել էին անհույս վիճակի և այս թեզը ամրապնդում են այն ինֆորմացիայով, որն առաջին օրը լսել էին վստահորդից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս