«Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞»․ Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ, Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞։ Ո՞վ պիտի նրան բացատրի, որ իրավական փաստաթղթերում անորոշ իրավական հասկացությունների ու ձևակերպումների գործածությունը ՆՈՐՄԱԼ Է, հենց այդպես էլ պիտի լինի։ Ու որ նրա ու իր թիմի ամբողջ հմտությունն ու արվեստը պիտի հենց լիներ այն, որ այդ անորոշությունները համոզիչ փաստարկներով մեկնաբանեին հօգուտ մեզ, ոչ թե ամեն հարցազրույցին զարմացած ասի, թե բա փաստաթղթերում անորոշ ձևակերպումներ են տրված, մարդ բան չի հասկանում, ոնց ուզում, մեկնաբանում են։ Սա ի՞նչ մակարդակ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30