«Նիկոլն այսքանից հետո դեռ խոսում է, դեռ խոսելու երես ունի։ Կոչ է անում արցախցիներին վերադառնալ՝ պարզ չի, թե ուր». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2016թ. ապրիլյան մարտական գործողություններից անմիջապես հետո, պատգամավոր Նիկոլը և խորհրդարանական ընդդիմության շատ ներկայացուցիչներ պնդում էին, որպեսզի ՀՀԿ-ն անհապաղ քննարկում ծավալվի Ազգային ժողովում։

Հանրապետականը՝ հարգելով ընդդիմադիրների պահանջը, ապրիլի 5-ին ժամը 18։30 ԱԺ մեծ դահլիճում կազմակերպեց փակ քննարկում՝ ՊՆ և ԱԳՆ փոխնախարարների զեկուցմամբ։

Այսօր վարչապետ Նիկոլը Հ1-ի իր հարցազրույցում հայտարարում է, որ հուզական մթնոլորտում իմաստ չի տեսնում խորհրդարանում քննարկում անցկացնելը, և իբրև թե բացատրում է, թե ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունն արհամարեց ԲՀԿ-ԼՀԿ նախաձեռնությունը։

2016թ. ապրիլին մենք հաղթել ենք, և նույնիսկ այդ հաղթական ավարտը ընդդիմության մոտ բազմաթիվ հարցեր էր առաջացրել, որը քննարվեց այդ նիստում։

2020թ. մենք Նիկոլենց շնորհիվ, ցավոք ենթարկվեցինք խայտառակ կապիտուլյացիայի։ Եվ նույնիսկ այս դեպքում, խորհրդարանական երկրում, մեծամասնությունը՝ ըստ Նիկոլի նպատակահարմար չի գտել հրավիրի արտահերթ նիստ, կամ փակ քննարկում։ Սա ցինիզմի գագաթնակետն է, սա դավաճանությունն իր մանրամասներով պարտակելու գործելաոճ է։

Իսկ ամենացավալին այն է, որ Նիկոլն այսքանից հետո դեռ խոսում է, դեռ խոսելու երես ունի։ Կոչ է անում արցախցիներին վերադառնալ՝ պարզ չի, թե ուր։

Հ.Գ. Բոլոր իմքայլականներին առաջարկում եմ առաջիկայում ինքնավերաբնակեցվել՝ օրինակ Արցախի Մարտունի շրջանի Կարմիր Շուկա գյուղում, իսկ Նիկոլին ընտրել գյուղապետ։ Թող ապրեն ու վայելեն իրենց դավաճանության հետևանքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30