Քաղաքացիներին կոչ ենք անում լրջորեն մոտենալ հակահամավարակային անվտանգության կանոնների պահպանմանը
Հանցագործությունների կանխման ու բացահայտման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներից զատ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:
Այս համատեքստում հաշվի է առնվում հանրության հոգեբանական վիճակը, ուստի վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելուց զատ ոստիկանության ծառայողները մեր համաքաղաքացիներին զգուշացնում, հորդորում ու բացատրում են, որ ոչ մի պարագայում չի կարելի անտեսել հակահամավարակային անվտանգության կանոնների պահպանումը։ Նման վարքագծի հետևանքով արդեն իսկ կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:
Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար: Եվս մեկ անգամ քաղաքացիներին կոչ ենք անում լրջորեն մոտենալ խնդրին ու խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները: