Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

News.am-ի հաղորդմամբ` նրա փաստաբան Գարիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։

«Ենթադրում էինք, որ այդ դատական ակտը կլիներ. պարոն Մանուկյանն ազատ արձակվեց։ Հետագա գործի քննության ընթացքում գնալու ենք գործի արդարացման։ Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հնարավորություն է տրվել նախաքննության մարմնին, որպեսզի վերջինս բողոքարկի դատական ակտը»,- ասաց Գարիկ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30