Բաժիններ՝

Գյումրիի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Մազմանյան փողոցի մի տնից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռը, գողացել հեռուստացույց ու աշխատանքային գործիքներ: Բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ նոյեմբերի 2-ին գաղտնի հափշտակության նոր ահազանգ ստացվեց. քաղաքացին հայտնում էր, որ 10-15 օր առաջ Լևոն Մադոյան փողոցում գտնվող ընկերոջ տնից ու ավտոտնակից գողություն են արել:

Տանտերն արտասահմանում էր: Օգտվելով այդ հանգամանքից` հանցամիտները կոտրել էին խոհանոցի պատուհանը, հյուրասենյակից հեռուստացույց ու ոգելից խմիչք հափշտակել, հետո տնից վերցրել էին ավտոտնակի բանալին, գողացել «Կիա» մակնիշի մեքենայի չորս անիվներն ու մարտկոցը:

Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Վերջին հաղորդումից օրեր անց ստացված տեղեկությունների մշակման արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ հիշյալ գողությունները հնարավոր է կատարած լինեն գյումրեցի 19-ամյա երկու երիտասարդ. մեկը` Մազմանյան, մյուսը՝ Մյասնիկյան փողոցի բնակիչներ:

Նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Նրանք ձերբակալվել են։

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս