«Չեղավ ընկերներ, էդպես չեն կառավարում, համաձայն չենք, էդպես արդար չէ». Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք` ժողովուրդով հավաքվել, մեզ ղեկավար ենք ընտրել (ամեն դեպքում մեծամասնությամբ), աշխատում ենք, հարկեր ենք տալիս, որ իրենք աշխատավարձ ունենան, պադավատ ունենան, օգնականներ ու կաբինետ ունանան ու ամենակարևորն է` մեզ ղեկավարեն, մենեջ անեն: Բայց պարզվում է, որ էլի մենք ենք մեղավոր, ժողովուրդը:

Մենք ենք մեղավոր, որ դավաճաններ կան (բայց դավաճաններին բռնող եքա կատույցի համար մենք ստաբիլ վճարում ենք), մենք ենք մեղավոր, որ կամավորներ քիչ էին (բայց բանակի համար ստաբիլ վճարում ենք, զինկոմիսարիատների համար վճարում ենք, որ մոբին տանեն և այլն):

Նույնիսկ Բայրաքթարներին են մեղադրում մեր պարտության հարցում, չնայած 10 տարի է մեզ պատմում են, թե ինչ կատաղած Կռունկներ ունենք: Դե կներեք էլի, ինձանից հարցրե՞լ եք, թե էս 100 միլիոնը տա՞նք Բայրաքթարի դեմ կռվելու համար, ես ասել եմ չէ՞: Թե՞ նոր հայտնաբերեցիք, թե ինչ բնութագրեր ունեն ժամանակաց ԱԹՍ-ները, թե՞ նոր հայտնաբերեցիք, որ Իսրայելը կամ Թուրքիան ԱԹՍ է վաճառել Ադրբեջանին:

Համամիտ եմ, կարելի է մեղադրել մարդկանց չկամավորագրվելու հարցում, մոբի չկազմակերպվածության հարցում… բայց էդ դեպքում հարցա առաջանում, բա մեզ խի՞ էին տարածաշրջանի ամենամարտունակ բանակի լոլոներով պահում:

Ամեն հարց ունի իր պատասխանատուն, եթե ժողովրդին ես մեղադրում, ասում ես բոլորն են մեղավոր, նշանակում է ոչ ոք մեղավոր չի: «Բոլորն են մեղավորի» դեպքում բոլորն էլ անմեղ են դուրս գալիս, քանի որ ոչ ոք չի պատժվում, ոչ ոքի չես նշում որպես պատասխանատու, վերացական ժողովուրդնա մեղավոր ու վերջ:

Մենեջմենթի դասական կանոն կա` միշտ մենեջերն է մեղավոր, կազմակերպիչը: Այլ տարբերակ չկա:
Օրինակ, աշխատողներին պահելու կամ հեռացնելու իմ ամենակարևոր սկզբունքն այն է, որ պատասխանատվությունն ուրիշների վրա չբարդեն: Եթե էդպիսի աշխատակից է, որ պատասխանատվությունը հա ուրիշի վրա է բարդում, ապա շատ արագ պետքա ազատվել իրենից, եթե պատասխանատու չեն, ուրեմն գործ էլ չեն անելու:

Հիմա էս ճգնաժամի պահին հասարակությունը շատ հարցերում լուռ ու մունջ պետության ֆունկցիան վերցրեց իր վրա: Օրինակ, շատ մարդիկ սոցապ նախարարության գործն էին անում` փախստականներին աջակցության, սնում և այլ: Որոշները բանակի գործառույթները վերցրեցին իրենց վրա, կազմակերպելով մատակարարումները` զինվորին քնապարկ ու տաք նասկի հասցնելով, կամավորական ջոկատներ ստեղծելով և այլն: Որոշները տրանսպորտի նախարարոիթյան գործառույթներն արեցին` լոգիստիկ աջակցություն ցուցաբերելով, մեքենաներ նվիրելով և այլն: Նույնիսկ շատերս կպանք բանակին զինելուն:

Հաշվի առնենք, որ մենք պետությանը վճարում ենք, որ մեզ մենեջ անեն, պլյուս էս ճգնաժամի պահին սկսեցինք այլ ծառայություններ էլ մատուցել, օրը 24 ժամ, քանի դեռ շատ պետական աշխատողներ 18:00 ին ցվրվում էին տներով:

Լավ, երեսով չենք տալիս, մեզ համար ենք արել, բայց էսքանից հետո մեղավոր ենք մե՞նք, ժողովուրդը՞, որ դավաճանել ենք, փախել ենք, կամավոր չենք գրվել և այլն:

Չեղավ ընկերներ, էդպես չեն կառավարում, համաձայն չենք, էդպես արդար չէ:

Էդ դուք եք շատ վատ մենեջերներ»:

Տեսանյութեր

Լրահոս